211652_close_icon
views-count968 դիտում article-date 22:10 23-08-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Օգոստոսի 23-ին, ժամը 18.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհանար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 23-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 10/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 23-ին, ժամը 17.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել բնակչին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: ***

Նմանատիպ նյութեր