211652_close_icon
views-count2666 դիտում article-date 21:43 23-08-2016

ԼՂՀ առողջապահության նախարարը ընդունել է Օնտարիոյի Հայ-Կանադական Բժշկական Միության տնօրենների խորհրդի անդամ Գայանե Հովհաննիսյանին

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Օնտարիոյի Հայ-Կանադական Բժշկական Միության (ACMAO) տնօրենների խորհրդի անդամ Գայանե Հովհաննիսյանին և «Ձեռք-Ձեռքի» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վահագն Ղազարյանին: Գայանե Հովհաննիսյանը նախարարին է ներկայացրել կազմակերպության կողմից կատարած աշխատանքները, ինչպես նաև քննարկվել են հարցեր կապված առաջիկայում նախատեսվող համագործակցության նոր ծրագրերի շուրջ: Տեղեկացնենք, որ դեռ 1998թ.-ին ՕՀԿԲՄ անդամների ակտիվ ջանքերով հիմնադրվեց Շուշիի ատամնաբուժարանը, 2004թ.-ին` «Ձեռք-Ձեռքի» հասարակական կազմակերպությունը, 2005թ.-ին` «Կանանց առողջության կլինիկան», 2006թ.-ին` Մարտունու,Մարտակերտի շարժական ատամնաբուժարանները: ՕՀԿԲՄ աջակցությամբ 2005-2014թթ. արտերկրից ժամանած բժիշկների միջոցով, իրականացվել են մի շարք գիտագործնական կոնֆերանսներ, սեմինարներ, ձեռքի հմտության դասնթացներ՝ ԼՂՀ ատամնաբույժների մասնակցությամբ: Հանդիպման ավարտին նախարար Աթայանը շնորհակալություն է հայտնել Օնտարիոյի Հայ-Կանադական Բժշկական Միության կողմից Արցախում իրականացվող արդյունավետ ծրագրերի, երկարատև համագործակցության համար և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:

Նմանատիպ նյութեր