211652_close_icon
views-count6400 դիտում article-date 23:00 23-08-2016

Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է

1․Հյուսիսային բևեռային շրջանից դուրս գտնվող սառույցով պատված ջրային տարածությունը ձմռանը կազմում է մոտ 11 մլն կմ²: 2․Սուրբ Սարգիս եկեղեցի կա նաև Լոնդոնում։ 3․Գլադիատորների մասին ֆիլմերը երբեք չեն նկարահանվել Կոլիզեումում, քանի որ այն բավականաչափ լավ չի պահպանվել։ 4․Հռոմում 18-րդ դարում կառուցվել է Իսպանական աստիճաններ անվանումով 135 աստիճաններից կազմված սանդղավանդակ։ 5․Թուրքական անունների լրիվ անվանումը կազմված է անունից և ազգանունից, իսկ ազգանունները առանձին սկսել են օգտագործել միայն 20-րդ դարի առաջին կեսից։ 6․ 1991 թվականին հիմնվել է Նոբելյան մրցանակի յուրօրինակ Հականոբելյան մրցանակը։

Նմանատիպ նյութեր