211652_close_icon
views-count4938 դիտում article-date 20:35 23-08-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 23-ին

1303 թ. – Լոնդոնում մահապատժի ենթարկվեց Շոտլանդիայի ազգային հերոս Ուիլլիամ Ուոլլեսը։ Նրա կյանքի պատմության հիման վրա է նկարահանվել հանրահայտ «Քաջասիրտը» ֆիլմը։ 1806 թ. – մահացել է Շառլ Օգյուստեն Կուլոնը, ֆրանսիացի ֆիզիկոս (ծն. 1736 թ.): 1904 թ. – ծնվել է Սուրեն Քոչարյանը, խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող (մահ. 1979 թ.): 1908 թ. – ծնվել է Արթյուր Ադամովը, ֆրանսահայ գրող, արձակագիր և դրամատուրգ (մահ. 1970 թ.): 1921 թ. – Հույն-թուրքական պատերազմների շրջանակներում Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպական պետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվեց, ինչը արագացրեց Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։ 1939 թ. – ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև կնքվեց միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր: 1990 թ. – Հայաստանը հռչակեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից։ 1993 թ. – Արցախյան ազատամարտերի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավեցին Ջեբրաիլ շրջկենտրոնը և համանուն շրջանը 1999 թ. – Երևանում բացվեցին Համահայկական Առաջին խաղերը։

Նմանատիպ նյութեր