211652_close_icon
views-count4935 դիտում article-date 19:54 23-08-2016

Թաթարստանում որսորդը կրակել է դեռահասի ուղղությամբ՝ շփոթելով նրան գազանի հետ

ՌԴ Թաթարստանում որսորդը շփոթել է 15-ամյա աղջկան վայրի կենդանու հետ և կրակել վերջինիս ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: 59-ամյա տղամարդը նկատել է իրենից 200 մ հեռավորության վրա գտնվող սարի վրա շարժվող օբյեկտ և ենթադրելով, որ դա վայրի կենդանի է՝ իր մոտ եղած «Վեպր» հրացանով կրակել է այդ ուղղությամբ, այնուհետև հեռացել: Պարզվել է, որ դա 15-ամյա աղջիկ է եղել, ով սարի գագաթին ինտերնետ է «որսացել» բջջային հեռախոսի համար: Նա նախաբազկի վնասվածք է ստացել, ինչից հետո ոտքով հասել է հարևան գյուղ, որտեղից բնակիչներից մեկը մեքենայով հասցրել է նրան մոտակա հիվանդանոց: Այս պահին դեռահասը հիվանդանոցում է: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր