211652_close_icon
views-count19760 դիտում article-date 18:50 23-08-2016

Հնդկաստանում վիրաբույժները տղամարդու ստամոքսից 40 դանակ են հանել

Հնդկաստանի Գուրդասփուր քաղաքի բժշկական կենտրոններից մեկում վիրաբույժները 42-ամյա տղամարդու ստամոքսից 40 դանակ են դուրս բերել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Տղամարդու կանչով մեկնած շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են վերջինիս ստամոքսի ցավերի գանգատներով: Հիվանդանոցում նրան հետազոտել են և պարզել, որ ստամոքսում ինչ-որ զանգված կա: Հիվանդը խոստովանել է, որ վերջին 2 ամսվա ընթացքում նա դանակներ «ուտելու» ցանկություն է ունեցել, քանի որ նրան դուր է եկել դանակների «յուրահատուկ համը»: Նրան բարեհաջող վիրահատել են և դուրս բերել ստամոքսից տարբեր չափսի 40 դանակ: Շուտով նա դուրս կգրվի հիվանդանոցից: Ես նման բան չեմ տեսել իմ 20 տարվա կարիերայի ընթացքում,- ասել է վիրաբույժը:

Նմանատիպ նյութեր