211652_close_icon
views-count3167 դիտում article-date 16:17 23-08-2016

Հնարավոր է՝ Պերմյակովին հանձնեն ՌԴ իրավապահներին. Interfax

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության համար այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/23/93548/]ցմահ ազատազրկման դատապարտված[/url] Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը, հնարավոր է, փոխանցվի Ռուսաստանի իրավապահներին։ Այս մասին տեղեկացնում է [url=http://www.interfax.ru/world/524899]Interfax [/url]գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։ «Այն բանից հետո, երբ դատավճիռն ուժի մեջ կմտնի, Պերմյակովը կարող է դիմում ներկայացնել ՌԴ դատարան՝ խնդրելով քննել հայցը ՌԴ տարածքում պատիժը կրելու խնդրանքով»,-ասել է աղբյուրը և հավելել, որ նման սցենարի համար կա համապատասխան իրավական բազա, որը հիմնված է միջազգային մի շարք իրավական համաձայնագրերի վրա։ Հիշեցնենք, որ Պերմյակովն այսօր դատավճռի հրապարակումից հետո հրաժարվել է վերջին խոսքից։

Նմանատիպ նյութեր