211652_close_icon
views-count6585 դիտում article-date 15:51 23-08-2016

Հաչող շունը կծան չի լինում. Արամ Մանուկյանը՝ Ադրբեջանի մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի համար անհասկանալի է տարածված «էյֆորիան», թե հայկական կողմը չպետք է գնա զիջումների, պիտի առաջնորդվի «ոչ մի թիզ հող» սկզբունքով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը։ Նա նշեց, որ հնարավոր չի լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնել, երբ փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող։ Ըստ Մանուկյանի՝ առաջնորդվել «ոչ մի թիզ հող» մոտեցմամբ, նշանակում է դուրս գալ բանակցային գործընթացից։ «ՀՀ–ն կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ ու իշխանությունները պետք է զգոն լինեն, պետք է գիտակցեն, որ նման իրավիճակ է ստեղծվել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե Ադրբեջանում փոխզիջումներից չեն խոսում, Արամ Մանուկյանը հակադարձեց՝ ասելով, որ տարածքներ կորցրած պետությունն իր հռետորաբանության մեջ չի կարող կոշտ լինել. «Ադրբեջանում միշտ խոսքն էր, մեզ մոտ գործն էր: Բայց հիմա, մերոնք էլ են սկսել խոսել։ Հաչող շունը կծան չի լինում», միշտ հիշեք սա, նրանք խոսում են, մենք՝ գործում ենք»:

Նմանատիպ նյութեր