211652_close_icon
views-count5956 դիտում article-date 12:22 23-08-2016

Ադրբեջանում 17-ամյա որդին գնդակահարել է հորը

Ադրբեջանի Յարդըմլինի շրջանում Ալար գյուղում գյուղի բնակիչ, 17-ամյա Գաչայ Շահվերենովը որսորդական հրացանից արձակված կրակոցով սպանել է հորը՝ 44-ամյա Նադիր Սաբիր օղլու Շահվերենովին, հաղորդում է apa գործակալությունը։ Ստացած վնասվածքից հայրը տեղում մահացել է, իսկ սպանությունը կատարվել է ընտանեկան վեճի հողի վրա։ Անչափահասը ձերբակալված է, Դարդւմիլի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։ Նշենք, որ այս տարվա հունվար ամսից մինչև գրանցվել է մայրասպանության 2, հայրասպանության 2, հարազատների սպանության 36, ամուսինների սպանության 30, զավակներիսպանության 11 դեպք։

Նմանատիպ նյութեր