211652_close_icon
views-count2930 դիտում article-date 10:38 23-08-2016

ԱՄՆ-ի բանտերում այժմ ամենամեծ «արժույթը» դարձել է արագ պատրաստվող ապուրը. հետազոտություն

ԱՄՆ-ի բանտերում արագ պատրատվող ապուրները սկսել են «ճնշել սիգարետներին», ասվում է Արիզոնայի համալսարանի սոցիոլոգ Մայքլ Գիբսոն-Լայթի հրապարակած զեկույցում, փոխանցում է BBC-ն։ Ամերիկացի սոցիոլոգը զրուցել է տարբեր բանտերում գտնվող շուրջ 60 ազատազրկվածների հետ , և որպես հիմնական «արժույթ», նրանք նշել են լապշան։ «Այն շատ հեշտ է ձեռք բերել և բավականին կալորիականություն ունի։ Բանտարկյալներն իրենց օրն անցկացնում են՝ ֆիզիկական աշխատանք կատարելով և այցելելով մարզասրահ։ Իսկ արագ պատրաստվող ապուրներն այժմ դարձել են դրամին փոխարինող։ Դա փաստ է»,-Guardian-ին տված հարցազրույցում ասել է սոցիոլոգը։ Նրա կարծիքով՝ պատճառը կայանում է նրանում, որ վերջին տարիներին տնտեսելու համար երկրի մասնավոր բանտերում բանտարկյալներն ավելի քիչ չափով ու կալորիականությամբ սնունդ են ստանում և քաղցը հագեցնելու համար այժմ վերջիններս փորձում են ամեն կերպ ձեռք բերել երկար պահպանվող ապուրները։ Նշենք, որ նախօրեին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ պատրաստվում է փակել բոլոր մասնավոր բանտերը, քանի որ վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ի տարբերություն պետական բանտերի՝ մասնավոր բանտերում անվտանգության մակարդակը բավականին ցածր է, իսկ բռնությունների մակարդակը՝ բարձր։

Նմանատիպ նյութեր