211652_close_icon
views-count4719 դիտում article-date 09:51 23-08-2016

Ո՞վ է վճարել Արմեն Մարտիրոսյանի 1 մլն դրամ գրավը՝ ՔԿՀ-ից ազատ արձակվելու համար. «Իրավունք»

«Իրավունք» թերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված: [b]- Նուբարաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեցիք 1 մլն դրամ գրավով։ Կան խոսակցություններ, որ գրավը վճարել է Ձեր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։[/b] - Լավ հարց տվեցիք, քանզի որոշ մարդկանց դա հետաքրքրում է։ Գրավը տվել է ընկերներիցս մեկը, այսպես ասած պարտք է տվել, անտոկոս վարկ՝ որպես ընկերական օգնություն։ [b]- Բայց ճիշտ չէր լինի, եթե գրավը վճարեր Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ ինչպես Դուք եք հայտարարել ձեր և մյուս գործընկերների ձերբակալությունը քաղաքական է։[/b] - Րաֆֆի Հովհաննիսյանին շնորհակալ եմ։ Նա և իր կինը՝ Արմինե Հովհաննիսյանը, օժանդակել են, երբ ազատազրկված եմ եղել։ Րաֆֆի Հովհաննիսյանի օգնության կարիքը գրավի վճարման համար չի եղել։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր