211652_close_icon
views-count3496 դիտում article-date 09:11 23-08-2016

Սամվել Ալեքսանյանի անվճար լավաշների համար մարդկանց հերթը չի պակասում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ասած՝ Հայաստանի ՀՆԱ-ի 10 տոկոս աճը կարծես թե չի վերաբերում Մալաթիա֊Սեբաստիա համայնքի բնակիչներին։ Այս համայնքի հազարավոր քաղաքացիներ լույսը բացվելուն պես՝ հերթ են կանգնում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող օբյեկտի մոտ՝ 3 հատ անվճար լավաշ ստանալու համար։ Առավոտից մինչև երեկոյան ժամը 19.00-ն անվճար լավաշ ստանալու համար մարդկանց պակաս չի լինում, հերթում կանգնածներն ասում են՝ «Մարդկանց սարքել են մուրացկան, 3 հատ լավաշի եղածն ինչ է, որ մարդիկ փող չունեն՝ կարողանան արժանապատվորեն իրենց փողով գնել, ոչ թե գան ժամերով հերթ կանգնեն՝ անվճար ստանան»։ Հերթում կանգնածներից մեկն էլ մեզ ասաց՝ «Անվճար ա, բայց «զատո» համով ա»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր