211652_close_icon
views-count1926 դիտում article-date 08:54 23-08-2016

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.7 տոկոսով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 4.7 տոկոսով։ Այսպիսի տվյալ է երեկ հրապարակել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Սա ռեկորդային ցուցանիշ է: Այս տարվա ընթացքում ՏԱՑ-ի անկում դեռ չէր գրանցվել։ Ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ ամփոփեց առաջին կիսամյակի ցուցանիշը և գոհունակությամբ հայտնեց, թե այդ ընթացքում տնտեսական ակտիվության աճը կազմել է շուրջ 4 տոկոս և հանձնարարեց նախարարներին այդ լավատեսական տվյալները ներկայացնել հանրությանը։ Նախարարները դեռ չեն ներկայացրել ու արդեն դժվար էլ ներկայացնեն։ Երկրորդ կիսամյակը սկսվում է շատ վատ ցուցանիշնեոով։ Գրեթե բոլոր ոլորտներում անկում է գրանցվել։ Ի դեպ. դեռ հայտնի չէ. թե ինչպես է հավաքագրվել ՀՀ պետական բյուջեն հուլիսին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր