211652_close_icon
views-count4279 դիտում article-date 23:19 22-08-2016

Պատրիկ Վիեյրա. «Արսենալը» հիասթափեցնում է

«Արսենալի» նախկին կիսապաշտպան, այժմ «Նյու-Յորք Սիթիի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան իր կարծիքն է հայտնել լոնդոնյան ակումբի խաղի մասին: «Դիտելով «Արսենալի» մասնակցությամբ հանդիպումները, կարող եմ ասել, որ նրանք լավ ֆուտբոլ են խաղում, սակայն իմ մոտ այն զգացողությունն է, որ նրանց ինչ որ բան չի հերիքում. ֆիզիկական հզորությունը, բնավորությունը: Թիմը այնքան էլ հաջող հանդես չի գալիս, ինչպես` նախկինում: «Արսենալը» հիասթափեցնում է: Նրանք պարտվում են այնպիսի խաղերում, որոնք պարտավոր են հաղթել», ասել է Վիեյրան:

Նմանատիպ նյութեր