211652_close_icon
views-count71219 դիտում article-date 21:35 22-08-2016

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. ВАЗ 2106-ը մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջվել է մայթին. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 22-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 18:20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի հարակից տարածքում Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ, 50-ամյա Լյովա Մարտիրոսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 LQ 816 համարանիշի ավտոմեքենայով ընթանալիս՝ կորցրել է կառավարումը և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջվել մայթեզրի երկաթյա ձողերի և դեղատան պատի արանքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, Լ. Մարտիրոսյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 71-ամյա Ռոբերտ Թաթոյանը և 55-ամյա Սեյրան Պեպանյանը դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Պեպանյանը հիվանդանոցի ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Արարատ Ուլիխանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր են ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի և 2-րդ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդ Լ. Մարտիրոսյանն ու նրա ուղևորներ, Ռ. Թաթոյանը և Ս. Պեպանյանը նախկին ոստիկաններ են և նրանք վերադառանալիս են եղել ծառայակցի որդու հոգեհանգստի արարողությունից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր