211652_close_icon
views-count91346 դիտում article-date 10:01 22-08-2016

Մեր գործընկեր «Մեդիամաքսի»` Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի բացառիկ լուսանկարը` Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պատկերով, 500 օրինակ փոխանցվեց Արցախի պոստերում գտնվող առյուծ տղաներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի հունահռոմեական մրցաշարի 98 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտից հետո պարգեւատրման արարողությանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/17/93077/]մասնակցեց[/url] ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված եւ հետմահու Արցախի հերոսի կոչում ստացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի մարզաշապիկ-նկարով: Պարգեւատրման արարողությունից հետո մեր դյուցազնը [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/17/93090/]հայտարարեց[/url], որ իր ոսկին նվիրում է սահմանին կանգնած այս զինվորին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին: « Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին»,- ասել է Ալեքսանյանը: Մեր գործընկեր [url=http://www.mediamax.am/en/]«Մեդիամաքս»[/url] գործակալությունը Ռիոյում հրաշալի լուսանկար էր արել, որտեղ Արթուր Ալեքսանյանը Ռոբերտ Աբաջյանի մարզաշապիկ նկարով կանգնած է պատվանդանին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Արցախ կատարելիք հերթական այցի ժամանակ այսօր այդ լուսանկարից 500 օրինակ Արցախում փոխանցեց առաջնագծում գտնվող եւ ազերի ագրեսորներից մեր սահմանները պաշտպանող առյուծ հայ զինվորներին: Հերոս չեմպիոն Ա. Ալեքսանյանի այդ լուսանկարներից փոխանցվեց նաեւ այն մարտական պոստը պահող առյուծներին, որտեղ հերոսաբար ընկան Արմենակ Ուրֆանյանը` իր քաջարի զինվորների հետ, որոնց թվում էր չեմպիոնի մարզաշապիկի վրա պատկերված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, եւ հենց նրանք կյանքի գնով պահեցին մարտական դիրքը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր