211652_close_icon
views-count20710 դիտում article-date 10:44 22-08-2016

Շիրակի մարզում 64-ամյա վարորդը քարով բարձված բեռնատարով կողաշրջվել է. պատճառը կովերն են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ, 64-ամյա Աբրահամ Մանուկյանը Արթիկ-Մեղրաշեն ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Փանիկ գյուղի վերջնամասում իր վարած ГАЗ 69 մակնիշի 11 ՕՏ 447 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մանուկյանը ստացել է աջ քունքային հատվածում՝ քերծվածք վերք, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին հայտնել է, որ իրեն լավ է զգում և հրաժարվել է բժշկական օգնությունից։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կ. Մանանդանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան եղել է քարով բարձված, իսկ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը փորձել է շրջանցել ճանապարհին հայտնված մի քանի խոշոր եղջերավոր անասունների, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր