211652_close_icon
views-count3154 դիտում article-date 23:23 06-01-2016

Իտալիա. «Յուվենտուսը» նորից անկասելի է, «Ինտերը» առաջատարն է, թրիլեր Կյևոյում. տեսանյութ

Միլանի «Ինտերը»` հյուրընկալվելով, 1:0 հաշվով հաղթեց «Էմպոլիին» և 39 միավորով շարունակում մնալ միանձնյա առաջատար: 38 միավոր ունի «Ֆիորենտինան», որը 3:1 հաշվով հաղթեց «Պալերմոյին»: Գործող չեմպիոնը` «Յուվենտուսը» առաջնությունում 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, այս անգամ` անհուսալի ետնապահ «Վերոնայի» նկատմամբ` 3:0 և 36 միավորով 3-րդ տեղում է: 35 միավոր ունի «Նապոլին», որը 1 խաղ պակաս է անցկացրել: Հերթական անգամ հաղթանակը ձեռքից բաց թողեց «Ռոման», որը 3:1 հաշվով հաղթում էր «Կյևոյին», սակայն խաղավերջում երկու գնդակ բաց թողեց` 3:3 և 33 միավոր: [b]Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր [/b]«Էմպոլի» - «Ինտեր»՝ 0:1 Մաուրո Իկարդի, 45 «Պալերմո» - «Ֆիորենտինա»՝ 1:3 Ալբերտո Ջիլարդինո, 77 – Յոսիպ Իլիչիչ, 13, 42, Յակուբ Բլաշչիկովսկի, 90+3 «Յուվենտուս» - «Վերոնա»՝ 3:0 Պաուլո Դիբալա, 8, Լեոնարդո Բոնուչի, 45, Սիմոնե Ձաձա, 82 «Կյևո» - «Ռոմա»՝ 3:3 Ալբերտո Պալոսկի, 44, Դարիո Դանելի, 58, Սիմոնե Պեպե, 85 – Սադիկ Ումար, 7, Ալեսանդրո Ֆլորենցի, 37, Յագո Ֆալկե, 71
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր