211652_close_icon
views-count39120 դիտում article-date 21:18 26-11-2015

Ի՞նչ նորամուծություն է կատարում ճանապարհային ոստիկանությունը` ելնելով հետիոտների անվտանգությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը այսօր` նոյեմբերի 26-ին, Ճանապարհային երթևեկության անվտանգության նկատառումներով պայմանավորված` մայրաքաղաքի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների վրա տեղադրել է արևային մարտկոցով լիցքավորվող լուսարձակներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նման լուսարձակներ կան եվրոպական շատ երկրներում, ինչի շնորհիվ մութն ընկնելուն պես վարորդները մեքենաները վարելիս, երբ հասնում են հետիոտնային անցմանը, նկատում են լուսարձակներից արձակվող լույսը և ցուցաբերում են զգոնություն, իմանալով որ այդ պահին հնարավոր է հետիոտն անցնի: Ճանապարհային ոստիկանությունը վստահ է, որ դա շատ դեպքերում կօգնի վարորդին և հետիոտնին և դրական ցուցանիշներ ունենալու դեպքում 2016 թվականին շարունակվելու է արևային մարտկոցով լիցքավորվող լուսարձակների տեղադրումը` չկարգավորվող հետիոտնային անցումների վրա: Տեղադրման աշխատանքները իրականացնում է «Ալիկանտե» ՍՊԸ-ն, որը նման աշխատանքներ կատարելու երկար տարիների փորձ ունի: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր