211652_close_icon
views-count166617 դիտում article-date 23:18 13-09-2015

Պատկան մարմինների մեղքով Երեւանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ.հեղինակը Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 22:20-ի սահմաններում Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 39-ամյա Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցում թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը` Ռուբինյանց փողոցի թիվ 17 շենքի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանը, մոտ 28 մետր շպրտվել է և տեղում մահացել: Այս պահին նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Ժամանել է նաեւ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը եւ քննիչ Գոռ Թադեւոսյանը: Դեպքի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում հաճախակի են լինում վրաերթեր, իսկ պատկան մարմինները ջայլամի քաղաքականություն են ընտրել՝ «գլուխներն ավազի մեջ խրած, հետեւները դայաղ արած չգիտես՝ որտեղ», հայտարարում են, թե վերգետնյա անցումներ կկառուցվեն, սակայն մինչ նրանք գործի կանցնեն, հերթական դեպքն է տեղի ունենում: [color=#EF2929]Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Եդոյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանում` որպես Առևտրի վարչության պետ: Վրաերթից կարճ ժամանակ անց մեղայականով ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայով: [/color] Քննիչի Գ. Թադևեոսյանի որոշմամբ Ա. Եդոյանը ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից տեղափոխվել է Իզմիրյան բժշկական կենտրոն, ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր