211652_close_icon
views-count3440 դիտում article-date 23:00 24-03-2014

Վախի վարակ

Վախը վարակիչ հիվանդություն է: Այն ի հայտ է գալիս հայացքում և փոխանցվում է նրան, ով այդ պահին նայում է վախեցածի աչքերին: Վախեցողը երբեմն չի կարողանում բացատրել իր վախի պատճառները: Դա նշանակում է, որ նա պարզպես վարակվել է: Վախն արտահայտվում է գունատությամբ, դողով, սրտխփոցներով: Վախենալու ժամանակ հոդակապերի հատվածից, ինչպես նաև՝ ոտքերից սուր հոտ է գալիս: Դա ադրենալինի հոտն է: Շունը մարդուց վախենում է, իսկ կատուն՝ ոչ: Այդ պատճառով նույնիսկ փոքրիկ շունը կարող է վախ ներշնչել, իսկ կատուն՝ ոչ: Երբ շունը մարդուց վախենում է, մարդն էլ շնից է վախենում: Սա նշանակում է, որ վախը փոխանցվում է շնից մարդուն և հակառակը: Երբ մարդը վախենում է շնից, ապա շունն էլ մարդուց է վախենում, հարձակվում ու կծում: Այդպես է նաև օձի խայթելու պարագայում: Վախն արգելակում է ուղեղի որոշ հատվածի աշխատանքը: Օրգանիզմում առաջանում է ընդհանուր տագնապ: Խախտվում է նյարդային համակարգը, արյան շրջանառությունը, մի շարք գեղձերի ֆունկցիաները և սիրտը սկսում է արագ աշխատել: Սկսվում է ադրենալինի արտադրություն, որի շնորհիվ կարգավորվում է ուղեղի աշխատանքը, անցնում է դողը, վերականգնվում է օրգանիզմի ռիթմը: Այս երեևույթը հիմք է տվել ենթադրելու, թե ինչպես կարելի է դեղամիջոցով բուժել վախերը: Նյարդային և հոգեկան համակարգի մի շարք հիվանդությունների ժամանակ ներկայում առաջարկվում է ադրենալին պարունակող դեղամիջոց: Հոգեբանները վախերը հաղթահարելու համար միտումնավոր թեթև վախեր են պատճառում հաճախորդներին: Թեթև վախերի հետևանքով օրգանիզմը բնականորեն արտադրում է ադրենալին: Ադրենալինը կարգավորում է ուղեղի արգելակված հատվածի ֆունկցիան, նպաստում է օրգանիզմի լիարժեք վերականգնմանը և չեզոքացնում է բուն վախերը: Վախի վարակից պաշտպանվելու համար առաջարկվում է ժպտալ: Ժպտալու ժամանակ փոխանցվում է բարյացկամության ազդակ, ինչը նշանակում է, որ վտանգ, վախենալու հիմքեր չկան: Ժպիտը նույնպես վարակիչ է: Ի տարբերություն վախի, ժպիտը ակտիվացնում է ուղեղը: Եթե գործնական առաջարկությունը արվում է վախեցած դեմքով, ապա դիմացինը ակամա վարակվում է վախով, արգելակվում է նրա ուղեղի մի մասը, ինչի պատճառով առաջարկությունը չի հասկացվում, անհասկանալի տագնապը ստեղծում է վտանգի կեղծ պատկեր, և առաջարկը մերժվում է: Այդ պատճառով արևմուտքում խորհուրդ է տրվում գործնական առաջարկություններն անել ժպտադեմ: Վախեցած դեմքով սիրային առաջարկությունը նույնպես մերժվում է: Սերը կարող է անկեղծ լինել, բայց եթե առաջարկությունն արվում է վախեցած դեմքով, ապա վախն անցնում է սիրո առարկային, նա լցվում է անհիմն տագնապով և մերժում առաջարկը: Մի խոսքով, հասկանալի լինելու և հաջողության հասնելու համար խուրհուրդ է տրվում ժպտալ, ծիծաղել, կատակել և չեզոքացնել սեփական ու սոցիալական վախերը: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր